Եթե դեռ մտածում եք՝ ի՞նչ նվիրել ձեր թիմին, գործընկերներին կամ հաճախորդներին, սկսեք մի պարզ հարցից՝ ի՞նչը նրանք հաճույքով կօգտագործեն նաև տոներից հետո։
Note Mote-ում կարող ենք տպել ձեր ընկերության լոգոն բաժակների, թերմոսների ու շապիկների վրա, ինչպես նաև պատրաստել 3D կախազարդեր՝ ձեր լոգոյով կամ ընտրած գրությամբ։ Կարող եք ընտրել մեկ տեսակի նվեր կամ մի քանի ապրանք համադրել ամանորյա տուփի մեջ։
Ամանորյա կորպորատիվ նվերը գեղեցիկ առիթ է աշխատակիցներին շնորհակալություն հայտնելու տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար։ Իսկ եթե նվերի վրա ավելացնեք ձեր ընկերության լոգոն, այն նաև կդառնա բրենդի գովազդի բնական ձև։ Օրինակ՝ լոգոյով թերմոսը, շապիկը կամ կախազարդը աշխատակիցները կարող են օգտագործել նաև աշխատանքից դուրս, և ձեր ընկերության անունը տեսանելի կլինի նաև ուրիշներին։ Նվերն ավելի անձնական դարձնելու համար լոգոյի կողքին կարող եք ավելացնել աշխատակցի անունը կամ տուփի մեջ դնել շնորհավորական բացիկ։
☕ Բաժակ՝ սուրճի կամ թեյի սիրահարներին
Բաժակի մի կողմում կարող է լինել ընկերության լոգոն, մյուսում՝ աշխատակցի անունը։ Ավելացրեք թեյ կամ սուրճ ու փոքրիկ բացիկ, և կստանաք նվեր, որը հաճելի կլինի օգտագործել ամեն աշխատանքային օր։
Դիտել բաժակի տպագրությունը

🧣 Թերմոս՝ ճանապարհին տաք սուրճ կամ թեյ վերցնելու համար
Եթե ձեր թիմում կան մարդիկ, ովքեր առավոտյան սուրճը տանից են վերցնում, հաճախ են մեքենայով տեղաշարժվում կամ սիրում են հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալ, 500 մլ թերմոսը գործնական նվեր է։
Վրան կարող ենք տպել ընկերության լոգոն, ստացողի անունը կամ ձեր ընտրած գրությունը։
Դիտել թերմոսի տպագրությունը

🔑 3D կախազարդ՝ փոքրիկ նվեր ձեր լոգոյով
Եթե ուզում եք փոքր նվեր տալ շատ մարդկանց կամ մի բան ավելացնել նվերների տուփին, ընտրեք 3D տպագրված կախազարդ։ Կարող եք ընտրել ձեր բրենդի գույնն ու լոգոն կամ յուրաքանչյուրի համար պատվիրել իր անունով տարբերակ։ Կախազարդը կարելի է ամրացնել բանալիներին, պայուսակին կամ ուսապարկին։

Պատվիրեք ձեր ամանորյա նվերները նախապես 🎄
Գրեք մեզ՝ նշելով նվերների քանակը, մեկ նվերի համար նախատեսված բյուջեն և ստանալու ցանկալի օրը։
Ինչպե՞ս պատվիրել 🎁
Note Mote-ում կարող եք մեկ պատվերով պատրաստել տարբեր կորպորատիվ նվերներ՝ բաժակներ, թերմոսներ, շապիկներ և 3D կախազարդեր՝ ձեր ընկերության լոգոյով։ Եթե նվերները թիմի համար են, կարող եք ավելացնել աշխատակիցների անունները, իսկ հաճախորդների կամ գործընկերների համար՝ ընտրել ընդհանուր ձևավորում ձեր ընկերության գույներով։Ինչո՞ւ ընտրել Note Mote Gift Shop-ը 🎁
- Ընտրեք նվերը։ Եթե դեռ չեք կողմնորոշվել, գրեք՝ ում համար եք նվերներ փնտրում և ինչ բյուջե ունեք։
- Ուղարկեք ձեր լոգոն կամ գրությունը։ Նշեք նաև անհրաժեշտ քանակը և պատվերը ստանալու ցանկալի օրը։
- Համաձայնեցրեք մանրամասները մեզ հետ։ Կքննարկենք ձևավորումը, գինը և պատրաստման ժամկետը։
Գրել WhatsApp-ով
· Զանգահարել՝
+374 96 78 99 88
+374 98 78 29 88
📍Մեր հասցեները Երևանում
- Հյուսիսային պողոտա 6/2 — «Tashir Street Shopping Gallery» ստորգետնյա առևտրի կենտրոնում։

