Նվերներ Secret Santa խաղի համար. 2025 ՈՒՂԵՑՈՒՅՑ


Նոթ Մոթ-ը ներկայացնում է Secret Santa-ի համար ԹՈՓ 10 նվերների ցանկը

Թեյի բաժակ՝ անհատական տպագրությամբ

Թեյի անհատական տպագրությամբ բաժակը հաճելի նվեր է բոլորի համար: Դիզայնի ընտրությունն իրականացնում ենք հաճախորդի հետ միասին: Տպագրությունը կատարում ենք բաժակի երկու մակերեսի վրա:

Նոթ Մոթ-ից թեյի բաժակ կարող եք պատվիրել նաև հենց կայքում։ Պատվիրելու համար սեղմել այստեղ: Կորպորատիվ պատվերների և անհատական դիզայնի համար կարող եք գրել մեզ WhatsApp, Viber կամ Telegram

Թերմո բաժակ՝ անհատական տպագրությամբ

Թերմո բաժակը սև ծածկույթով թեյի բաժակ է, որն իր ծածկույթի տակ ունի անակնկալ: Տաք ջուր լցնելով բաժակի մեջ՝ կհայտնվի այն պատկերը, որը նախապես տպագրվել է: Այս տեսակ բաժակը սիրվել է մեր հաճախորդների կողմից և  համարվում է Best seller:

Գարեջրի բաժակ՝ անհատական տպագրությամբ

Արական սեռի ներկայացուցիչների համար գարեջրի բաժակը ընտիր նվերի տարբերակ է: Վրան տպագրում ենք սրամիտ գրվածք, ավելացնում ենք փաթեթավորումը և վուալա նվերը պատրաստ է:

Սուրճի բաժակ՝ անհատական տպագրությամբ

But first coffee… Օրը մեկ գավաթ սուրճով սկսելն արդեն իսկ մոտիվացիա է: Նվիրիր հետաքրքիր դիզայնով և գրվածքով տպագրված սուրճի բաժակ, այն մտերիմիդ, ով ամենաշատն է սիրում սրճել:

Գինի՝ ամանորյա պիտակով

Էլ ինչ Նոր Տարի առանց համեղ խմիչքի. համեղ խմիչքին ավելացնում ենք հետաքրքիր դիզայն՝ սրամիտ գրվածքով, և ուղևորվում ամենամտերիմին շնորհավորելու: Գինու բրենդը՝ Аrmenia  Wine, տեսակը՝ ըստ նախասիրության՝ կարմիր անապակ կամ կարմիր կիսաքաղցր, տարողությունը՝ 0.75լ:

Ի դեպ մեր ինստագրամյան էջում գինու պիտակների շատ մեծ տեսականի ունենք։ Կարող եք ուսումնասիրել

Ամանորյա շամպայն՝ անհատական տպագրված պիտակով

Փրփրուն գինին կամ ինչպես հայտնի է շամպայնը Ամանորյա սեղանի անբաժան մասնիկն է: Դուք հաստատ կտարբերվեք Ձեր խմիչքով, եթե ընտրեք Նոթ Մոթ-ի հետաքրքիր դիզայններից որևէ մեկ կամ ամբողջը :Դ Շամպայնի բրենդը՝ Տակառ, տարողությունը՝ 375մլ :

Ամանորյա եղևնու փայտե անվանական խաղալիքներ

Անվանական նվերները միշտ էլ հաճելի են եղել: Բարձրորակ փայտից պատրաստված, գեղեցիկ դիզայնով Ամանորյա եղևնու խաղալիքները փոքրիկ բայց շատ հաճելի անակնկալ են Ձեր մտերիմների համար:

Ի դեպ Նոթ Մոթ-ում պատվերները պատրաստ են լինում 1-2 աշխատանքային օրում։ Գործում է նաև առաքման ծառայություն Երևանում, իսկ դեպի ՀՀ մարզեր պատվերները փոխանցում ենք ՀայՓոստի միջոցով

Կակտուսներ՝ ամանորյա դրոշակներով

Նոթ Մոթ-ն առաջարկում է ամանորյա թեմատիկայով՝ սրամիտ գրվածքներով և տրամադրություն հաղորդող դիզայնով դրոշակներ կակտիների համար: Կակտիներն ունեն հետաքրքիր փաթեթավորում: Իդեպ դրոշակների գրվածքը կարող եք առաջարկել հենց Դուք:

Լիքը-լիքը կակտիների տարբերակներ ունենք մեր Ֆեյսբուքյան էջում:

Գույնզգույն գուլպաներ

Ցրտաշունչ ձմռան համար լավագույն նվերներից է բամբակյա գուլպան, բայց ոչ ստանդարտը՝ այլ ՝ տարօրինակը: Նոթ Մոթ սրահում կգտնեք ամենավառ գույներով և ամենախենթ դիզայներական լուծումներով գուլպաների լայն տեսականին: 

Քանի որ գուլպաները մեր ամենաարագ վաճառվող նվերների ցանկում են, առաջարկում ենք ցանկության դեպքում գրել մեզ WhatsApp, Viber կամ Telegram և մենք սիրով Ձեզ կներկայացնենք սրահում առկա տեսականին, իսկ շատ մեծ ցանկության դեպքում այն կարող ենք «ամրագրել» մինչ Ձեր մոտենալը.
Save արա Նոթ Մոթի հեռախոսահամարը՝ +374 98 78 29 88

Տպագրված Փազլ կամ Մոզայկա

Յուրաքանչյուր տարիքում էլ փազլ հավաքելը ցանկալի զբաղմունք է՝ ամենօրյա հոգսերից փոքր ինչ կտրվելու համար: Նոթ Մոթ-ն առաջարկում է անհատական տպագրությամբ փազլեր, որոնք ոչ միայն հաճելի, այլ նաև անսպասելի ամանորյա նվեր կլինեն Ձեր մտերիմների համար: Փազլերի 3 տեսակ ենք առաջարկում՝ A4 և A5 ֆորմատի չափով և սրտաձև: Քանդված կամ հավաքված տեսքով

Շնորհակալ ենք, որ մինչև վերջ ընթերցեցիք բլոգը: Հույս ունենք, որ կարողացաք կողմնորոշվել, թե ինչ նվիրել Ամանորին: Մաղթում ենք Ձեզ ուրախ և անմոռանալի տարեմուտ:

Սիրով՝ Նոթ Մոթ