Աղջիկների համար նվեր ընտրելը բարդ, բայց շատ հաճելի գործընթաց է: Բարդ է նրանով, որովհետև պիտանին պետք է համատեղել օրիգինալի հետ, իսկ հաճելին, երբ արդյունքը շատ գոհացնող է, իսկ անակնկալը ստացված:
Նոթ Մոթ-ն առանձնացրել է թոփ 15 նվերներ հատուկ կանանց և աղջիկների մեկամսյակի կապակցությամբ
Սուրճի Բաժակներ՝ Փայտե Տակդիրով
Գարնանային շունչը զգալով, հասկանում ենք, որ մոտենում է ամենանուրբ տոնը՝ #մարտի8 -ը
Տոնին ընդառաջ, Ձեզ ենք ներկայացնում #bestseller դարձած սուրճի բաժակները՝ փայտե տակդիրներով
Պատվերները գրանցել ՆԱԽԱՊԵՍ, գրելով մեր instagram էջին՝
https://www.instagram.com/note_mote/
Շոկոլադե տուփ
Շոկոլադե տուփը բաղկացած է 6 կաթնային շոկոլադից: Ցանկացած դետալ հնարավոր է փոփոխել, ըստ հաճախորդի նախասիրության: Քաղցրասերներին հաստատ դուր կգա նվերի այս տարբերակը:
Իսկ շոկոլադե տուփերի դիզայնը կարող ես ընտրել մեր ինստագրամյան էջից
Գինի՝ տոնական պիտակներով
Մայրության և գեղեցկության տոնին նվիրված գինու պիտակներն առանձնանում են շատ նուրբ գունային համադրությամբ և իհարկե հետաքրքիր գրվածքներով: Պիտակների որոշ դետալներ կարելի է փոփոխել ըստ նախասիրության: Գրվածքները կօգնեն Ձեզ արտահայտել այն, ինչի մասին լռում եք: Գինու բրենդը՝ Аrmenia Wine, տեսակը՝ ըստ նախասիրության՝ կարմիր անապակ կամ կարմիր կիսաքաղցր, տարողությունը՝ 0.75լ և 187մլ:
Գիտու պիտակների մեծ տեսականի ունենք, որոնք կարող եք տեսնել մեր ֆեյսբուքյան էջում
Կակտուսներ՝ տոնական դրոշակներով
Այս անգամ ծաղիկի փոխարեն նախապատվությունը տվեք կակտուսին: Կակտուսները շատ արագ են աճում, դրանով իսկ երջանկացնելով խնամողին: Նոթ Մոթ կակտիներն ունեն փոքրիկ դրոշակներ, որոնք պարունակում են սրամիտ գրվածքներ ոչ միայն մեր, այլ նաև Ձեր կողմից առաջարկված:
Կակտուսի դրոշակի դիզայնի քո տարբերակը կարող եք առաջարկել մեզ, գրել Նոթ Մոթ-ին Telegram-ում
Թեյի բաժակ՝ անհատական տպագրությամբ
Թեյի սիրահարների համար միշտ էլ հաճելի է թեյել սիրելի բաժակով: Բաժակները տպագրվում են թե միակողմանի, և թե երկկողմանի տարբերակով: Դիզայնի և գրվածքի ընտրությունը կատարվում է հաճախորդի հետ միասին:
Նոթ Մոթ սրահում տոնի կապակցությամբ առկա են հետաքրքիր դիզայնով և գեղեցիկ խոսքերով թեյի բաժակներ:
Թեյի բաժաները տպագրում ենք 1-2 օրում, իսկ պատվիրելու համար կարող ես զանգահարել
Անուշաբույր մոմեր
Նոթ Մոթ սրահում ցուցադրված մոմերը պատրաստված են բարձրակարգ պարաֆին անուշահոտիչներից: Այրման առաջին ժամից հետո երևում է ներսում թաքնված խոստովանությունը: Ամենակարևորը. մոմերը պատրաստված են միջազգային մոմարտադրման ստանդարտներին համապատասխան և չեն պարունակում թունավոր տոքսիններ:
Մոմերի այս տեսակները սպառվում են շատ արագ, շտապիր պատվիրել այն գրելով մեզ
Զարդեր բնական ծաղիկներով
Կանայք և աղջիկները շատ են սիրում գլուխ գովել իրենց յուրօրինակ զարդերով, քանի որ զարդերը գեղեցկությունն ընդգծելու լավագույն միջոցներից են: Բնական ծաղիկներից պատրաստված արծաթապատ զարդերն այնքան նուրբ են, որ դուր կգան անգամ ամենաքմահաճ աղջիկներին: Զարդերը պատրաստված են մեկ օրինակից: Այնպես որ տղաներ շտապեք, մենք Ձեզ կօգնենք ընտրել գեղեցիկն ու տարբերվողը:
Ձեռագործ պայուսակներ
Պայուսակը մեծ դեր ունի կնոջ արտաքինում, հատկապես, երբ իր վրա կրում է ԱՐՎԵՍՏ: Նկարազարդ պայուսակները պատրաստված են փայտից, արտադրված՝ Հայաստանում, որակյալ են և նորաոճ: Յուրաքանչյուր մոդելից պատրաստված է մեկ օրինակ, նվերի եզակիությունը արտահայտելու համար:
Ձեռագործ էկո պայուսակներ / Tote Bags
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում սկսվել է բոյկոտը պոիլիէթիլենային տոպրակների դեմ: Մարդիկ սկսել են գիտակցել մոլորակի էկոլոգիային հասցվող վնասը: Այս հարցում մեզ օգնության են հասնում կտորից պատրաստված պայուսակները, որոնց անվանում են էկո պայուսակներ: Էկո պայուսակները, ոչ միայն կարող են լինել հարմարավետ, այլ նաև՝ տարբերվող: Նոթ Մոթ սրահում մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, կարող եք ձեռք բերել գունավոր, հետաքրքիր պատկերներով և գրվածքներով tote bag-եր, որոնք որակյալ են, լվանալուց իրենց գույնը չեն գցում և պահպանում են պատկերի նախկին տեսքը: Որպես փոքրիկ հուշում. կարող եք վերոնշյալ նվերները հավաքել մեկ էկո պայուսակի մեջ et voila ստանաք նվերի տարբերվող տարբերակ:
Բնական խնամքի միջոցներ ԲՆԱՏՈՒՐ ապրանքանիշից
Բնատուր ապրանքանիշը հանդես է գալիս հայկական արտադրության մաշկի խնամքի բնական միջոցներով: Խնամված լինելը տալիս է ինքնավստահություն, հարմարավետության զգացում, շփման հաճույք և անդիմադրելի հմայք : Մեր հմուտ աշխատակցի խորհրդատվությամբ սրահի խնամքի փոքրիկ անկյունից կընտրեք Ձեր սիրելիի մաշկի տեսակին համապատասխան խնամքի միջոցներով լի նվեր-տուփ:
Շարֆեր
Հայկական զարդանախշերով հարուստ շարֆերը, կանանց ոճն ընդգծելու կատարյալ աքսեսուարներ են: Շարֆերի գրվածքներն ու պատկերները տպագրություն են, կտորը՝ բնական և արհեստական մետաքս: Լվանալուց կտորի գույնը չի թափվում: Սրահում առկա են շարֆերի 2 չափ՝ 90սմx90սմ և 45սմx45սմ:
Գույնզգույն գուլպաներ
Խելահեղ և զավեշտալի պատկերներով բամբակյա գուլպաները Ձեր պատրաստած նվերի լավագույն մասն են կազմելու: Նոթ Մոթ սրահում կարող եք գտնել ամենավառ գույներով, բարձր տրամադրություն հաղորդող գուլպաների մեծ տեականի:
Նոթ Մոթ սրահ, Նոթ Մոթ սրահ, բա հասցե՞ն
Հյուսիսային պողոտա 6/2՝ Տաշիր Սթրիթ
Նոթատետրեր հայկական արտադրության
Matian ապրանքանիշի կողմից թողարկված նոթատետրերը տարբերվում են թե՛ իրենց որակով, թե՛ հարմարավետությամբ և թե՛ գունային բարձրորակ տպագրությամբ: Նոթատետրերն արտադրվում են Հայաստանում: Մեկամսայկի նվերների շարքում կարող եք ավելացնել Matian-ի տարբերվող ART և Հորոսկոպ հավաքածուները:
*Սպիռալով Հորոսկոպ նոթատետրերը ներառում են մանրամասն տեղեկատվություն յուրաքանչյուր նշանի մասին. սիրո մեջ, ընկերության մեջ, աշխատանքի մեջ, ինչպես նաև պարունակում են հետաքրքիր ՓԱՍՏԵՐ։
*ART նոթատետրերը պարունակում են հայտնի նկարիչների հակիրճ կենսագրություններ, բացառիկ ու հետաքիքիր փաստեր նրանց կյանքից, հիշարժան մեջբերումներ և նրանց լավագույն ստեղծագործություններով ներդիրներ։
Սուճի բաժակներ թռչնատառերով
Թռչնատառերով սուճի բաժակներն ամբողջությամբ ձեռքի աշխատանքներ են: Բաժակները նկարազարդված են հատուկ ապակու համար նախատեսված ներկերով, և հենց դա է պատճառը, որ լվանալուց ներկերը չեն վնասվում: Եթե սրահում առկա տեսականու մեջ չգտնեք նախընտրելի թռչնատառը, հոգ չէ, մեր տաղանդավոր նկարիչները սիրով կպատրաստեն Ձեր նվերը սեղմ ժամկետում:
Բարձեր
Մեկամսյակի նվերների ցանկում ավելացրեք դեկորատիվ բարձերը, որոնց մեծ և տարբերվող տեսականին կգտնեք Նոթ Մոթ սրահում:
Գույնզգույն, փափուկ և իհարկե սիրաշատ բարձերը նկարազարդված են վրձինով և հատուկ տեքստիլ ներկերով: Դեկորատիվ բարձերը կդառնան տան ինտերիերը լրացնող հրաշալի էլեմենտներ:
Փազլ տպագրությամբ
Փազլ հավաքելը նպաստում է ուշադրության կենտրոնացման, բարելավում է հիշողությունը և իհարկե բարձրացնում է IQ-ն:
Նոթ Մոթն առաջարկում է փազլերի 3 տարբերակ՝ A4 և A5 չափերի,ինչպես նաև սրտաձև: Փազլերը պատրաստվում են անհատական տպագրությամբ: Քանդված տարբերակը հաճելի է զբաղմունք է, անակնկալ լուսանկարի սպասումով: