Կորպորատիվ նվերներ. Ուղեցույց HR-ների համար

Սիրով ներկայացնում ենք կորպորատիվ նվերների ցանկ, որը կարող է ծառայել որպես ուղեցույց HR-ների համար։ Ձեր ժամանակը խնայելու համար գրառման մեջ զետեղում ենք միայն ամենապահանջված նվերները «Նոթ Մոթ» խանութ-սրահում, իսկ եթե ընթերցելու ընթացքում նոր մտքեր կառաջանան Ձեր մոտ, մենք սիրով կլսենք և կքննարկենք այն 🙂

Տպագրված թեյի բաժակ՝ Ձեր ընկերության դիզայնին համապատասխան

Տպագրված բաժակը ամենասիրված կորպորատիվ նվերներից է։ «Նոթ Մոթ»-ում կարող ենք տպագրել ինչպես սուրճի, այնպես էլ թեյի բաժակներ (միակողման և երկկողմ տարբերակով): Բոլոր բաժակները լինում են գեղեցիկ փաթեթավորված և մատուցման պատրաստ տարբերակով։

Գրիչներ՝ անվանական փորագրությամբ

Note Mote-ում պատրաստում ենք անվանական գրիչներ՝ լազերային փորագրությամբ։ Բոլոր գրիչները ունեն գեղեցիկ տուփ և պատրաստ են մատուցմանը:

Սենյակային կակտուս՝ բրենդավորված դրոշակով

Գրասենյակային աշխատանքը նախընտրողների համար պարտադիր պայման է համակարգչի մոտ ունենալ որևէ բույս և խնամել այն: Չնայած որ, կակտուսի՝ ճառագայթները կլանելու կարողությունն իրականում միֆ է, այնուամենայնիվ շատ շատերը սիրում են կակտուս ունենալ աշխատանքային զոնայում, քանի որ այն շատ խնամք չի պահանջում.

Առաջարկում ենք սենյակային կակտուս՝ բրենդավորված դրոշակով, որպես կորպորատիվ նվեր ամբողջ անձնակազմի համար

Բրենդավորված տուփ՝ շոկոլադե սալիկներով

Քաղցրասեր անձնակազմի համար իդեալական նվեր կլինի շոկոլադե սալլիկներով տուփը՝ բրենդավորված դետալներով

Գինի տպագրված պիտակով

Գինին շատ գեղեցիկ նվեր է ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների համար: Կարող ենք տպագրել ինչպես անվանական, այնպես էլ ընկերության լոգոտիպով՝ կիսաքաղցր և անապակ տարբերակներով։ Փոքր բոքսեր հավաքելու համար ունենք նաև 187 մլ տարբերակը

Այս գրառումը մշտապես թարմացվող է.