Թերմոտրանսֆերային տպագրության ոլորտը շնչող օրգանիզմ է, որը մշտական փնտրտուքների մեջ է և փորձում է գտնել գին-որակ կատարյալ լուծումը։
Իսկ այդ ճանապարհին է այս անգամ հայտնվել DTF տպագրական տեխնոլոգիան։ Հապավումը բացելիս արդեն պարզ է դառնում նորագույն տեխնոլոգիայի գլոբալ իմաստը [direct-to-film]։ Երկու բառով ԴՏՖ տպագրության մասին՝ պատկերը տպագրվում է հատուկ թաղանթի վրա, այնուհետև տպագրված մակերևույթին ավելացվում է փոշի սոսինձ, տաքացվում հատուկ վառարանում 160 աստիճան ջերմությամբ և անցնում չորանոցի միջով։ Թաղանթը արդեն պատրաստ է տպագրության համար և ցանկացած պահի կարելի է կիրառել թերմոտրանսֆեր՝ ցանկացած տեքստիլ մակերևույթի վրա
Այս բեկումնային տեխնոլոգիան թույլ է տալիս համատեղել սուբլիմացիայի, ջերմային փոխանցման թաղանքների և մետաքսյա տպագրության բոլոր առավելությունները:
Այս պահին տպագրական փոքր քանակների համար DTF տպագրության տեխնոլոգիան համարվում է ամենաարագը և ամենամատչելին համեմատությամբ այլ տեքստիլ տպագրության տեխնոլոգիաների.
Մենք նույնպես կիրառում ենք DTF տպագրական տեխնոլոգիան՝ շապիկների, էկո պայուսակների և այլ տեքստիլ արտադրատեսակների տպագրության համար։ Այն նոր որակ է հաղորդել տպագրական ոլորտին, հեշտ է կիրառության մեջ և մատչելի է ինչպես մեկ-երկու տպագրական օրինակի այնպես էլ մեծաքանակ արտադրության դեպքում։



